Զարթուցիչ

DARK գալիս են մարդկանց օգնելու և ինքնակրթվելու. Զարթուցիչ

Այսօր օգոստոսի 31-ն է՝ ամռան վերջին օրը։ Մեզ շատ հրաշալի, պայծառ գույներ պարգևած ամառը մի քանի ժամից կմեկնի հանգստի, իսկ մենք հանգստացած, կազդուրված ու թարմ ուժերով կդիմավորենք աշունը։
Բոլորին շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ և նոր ձեռքբերումներ ու հաջողություններ ենք մաղթում։
Օգոստոսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է Բլոգի միջազգային օրը:
Ավանդույթի համաձայն, այս օրը յուրաքանչյուր բլոգեր պետք է հայտնաբերի իրեն դեռ անծանոթ հինգ նոր բլոգեր ու այդ մասին գրառում կատարի իր բլոգում։ Սա օրը նշելու ընդունված ձևերից է ամբողջ աշխարհում։ Իսկ ավանդույթը հնարավորություն է տալիս աշխուժություն և հետաքրքրություններ ստեղծել բլորգերների ընտանիքում։
Օրացույցը հիշեցնում է, որ օգոստոսի 31-ը նաև ամերիկահայ մեծանուն գրող, շատերիս սիրելի հեղինակ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Վիլյամ Սարոյանը 20-րդ դարի ամերիկյան գրականության մեծագույն գրողներից է: Կարդալով նրա «Մարդկային կատակերգություն», «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամերը», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» ստեղծագործությունները, դու հայտնվում ես անսահման բարի աշխարհում, որտեղ ապրում են կյանքին փիլիսոփայորեն նայող, մեծահոգի մարդիկ՝ ինչպես ինքն էր՝ Սարոյանը․․․
Օրը հրաշալի առիթ է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները կարդալու կամ վերընթերցելու համար։

Այսօր «Զարթուցիչի» հյուրասրահում զրուցելու ենք DARK ընկերության մասին։
DARK-ն իր շուրջն է համախմբում նպատակասլաց և ակտիվ երիտասարդների ու պատանիների և տարբեր կամավորական աշխատանքներով զբաղվելու հնարավորություն է ընձեռում։ Կարող եք ինքնակրթվել, միջոցառումներ կազմակերպել, ստեղծագործել և երբեք չտրվել անգործությանը։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում, կիմանանք զրույցի ընթացքում։ Մեր հյուրերն են ընկերության տնօրեն Վիկտորիա Մշեցյանը և փոխտնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button