Պստիկաշեն

Բարև, սեպտեմբերի 1 . Պստիկաշեն

Շատ կարևոր օր է այսօր բոլորիդ համար, սիրելի դպրոցական պստիկաշենցիներ․ սեպտեմբերի 1–ն է։ Բայց առաջին դասարանցիների համար սա, իհարկե,  հատկապես կարևոր օր է, որովհետև հենց այսօ՛ր նրանք դարձան դպրոցական։

«Պստիկաշենի» այսօրվա իմ հյուրերն էլ առաջին դասարանցիներ են։ Ծանոթացեք․ Վարուժանն ու Մառլենան են։ Պատմելու են, թե ինչ է դպրոցն իրենց կարծիքով, թե ինչու են մարդիկ գնում դպրոց, նույնիսկ խնդիրներ են լուծելու։ 

Բայց՝ ոչ միայն այսքանը․ կզրուցենք ձկնիկների մասին, և այս պատմությունը, ինչպես Վարուժանն է խոստանում, ձեզ «շոկի մեջ կգցի»։ Նաև՝ Լյուցի շնիկի, հավիկների և ․․․քիմիայի մասին ենք խոսելու․․․

Միացեք մեր զրույցին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button