Զարթուցիչ

Քնեցինք, արթնացանք և․․․ողջույն, սեպտեմբեր. Զարթուցիչ

Քնեցինք, արթնացանք և․․․ողջույն, սեպտեմբեր: Ողջույն, աշուն ու նոր ուսումնական տարի: Շնորհավորում ենք բոլորիդ, դպրոց շտապող մեր ընկերներ: Շնորհավորում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ և բոլորիս մաղթում խաղաղ, առողջ, արդյունավետ ուսումնական տարի ․․․

Սեպտեմբերի մեկը, իհարկե, բոլորիս համար է տոնական օր, բայց առաջին դասարանցիների համար, ախր, առաջին սեպտեմբերն է․․․Նրանց՝ առանձնահատուկ ենք շնորհավորում այսօր և մաղթում, որ սիրեն դպրոցը, որովհետև առանց դպրոցը սիրելու սովորելը դժվար է, իսկ նրանք այնքա՜ն սպասելիք ունեն դպրոցից․․․

Չենք մոռանում շատ կարևոր բան․ բոլորս մեր դպրոցներում հենց տեսնում ենք հուզված, մոլորված, մայրիկին կարոտած առաջին դասարանցու, շտապում ենք օգնության․․․

Առաջին դասարանցիներից բացի, կարծում եմ, այսօր պետք է առանձնահատուկ շնորհավորել նաև 12–րդցիներին․․․Չէ՞ որ սա նրանց դպրոցական վերջին սեպտեմբերն է․․.

Կարևորը՝ կենտրոնանանք, խնդիրներ դնենք մեր առջև և աշխատենք․․․բարի սեպտեմբեր բոլորիս․․․

Ցուցադրել ավելի
Back to top button