Այսօր՝ սեպտեմբերի հինգին աշխարհում նշվում է բարեգործության օրը։ Այն մեր օրացույցում հայտնվել է 2012 թվականից հունգարացիների նախաձեռնությամբ։ Նրանք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ժամանակ առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել, որպես բարեգործության օր։ Առաջարկն ընդունվեց և հավանության արժանացավ 44 երկրների կողմից։ Օրվա առթիվ աշխարհում տարբեր երկրներում միջոցառումներ, համերգներ են կազմակերպվում և ստացված հասույթն ուղղվում է բարեգործությանը։
մեկ րոպեից էլ քիչ