Ռադիոլաբ
«Շատ ուսումնական կենտրոններ գիտեմ, բայց քչերը կան, որոնք խորհուրդ կտայի JavaScript սովորելու համար»․ Ռադիոլաբ
Ռադիոլաբում հյուրընկալել ենք վեբ համակարգերի և հեռախոսային հավելվածների ծրագրային մշակմամբ զբաղվող «Simply Technologies» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հարութ Մուրադյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, իսկ այս տարի արդեն ներառվել են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Համագործակցում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան ․․․
Հաղորդման ընթացքում խոսել ենք JavaScript ծրագրավորման լեզվի առանձնահատկություններից, դրա կիրառության ու սովորելու մասին։ Լսե՛ք թողարկումը։