Զարթուցիչ

Այսօր մեր մոլորակը «բուժելու» օրերից մեկն է. Զարթուցիչ

Սեպտեմբերի 7-ին աշխարհում շատ հետաքրքիր խորագրով միջազգային օր է նշվում «Մաքուր օդ՝ կապույտ երկնքի համար» բնապահպանական օրը։ 

Օրացույցում այն ամրագրվել է  2020  թվականից՝ ՄԱԿ-ի գլխավոր  վեհաժողովի որոշմամբ։ Օրն անդրադառնում է օդի աղտոտվածության խնդիրներին և հնարավոր լուծումներին։  Այսօր աղտոտված մթնոլորտը խնդիր է  բոլոր երկրների համար և ըստ գիտնականների շատ հիվանդություններ՝ այդ թվում սրտանոթային, շնչառական, առաջանում են օդում թունավոր գազերի   հետևանքով։ Ուստի  ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է անում կրճատել մթնոլորտ արտանետվող վնասակար մասնիկները և նվազեցնել աղտոտվածությունը։ Մի խոսքով, այսօր մեր մոլորակը «բուժելու» օրերից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button