Զարթուցիչ
Ոչ միայն հետաքրքիր, այլ նաև կարևոր կամավորական աշխատանքի մասին․ Զարթուցիչ
Այսօր սեպտեմբերի 8–ն է՝ հինգշաբթի։ Սովորաբար հինգշաբթի առավոտյան Արևիկ ռադիոկայանի ստուդիայից ձեզ ողջունում ենք երեքով՝ Հարութը, Անուշն ու ես՝ Էլենը, բայց ընկերներս այս օրերին խիստ զբաղված են Սթարմուս 6–րդ փառատոնի անցուդարձի մեջ, այնպես որ՝ այս հինգշաբթին սկսում ենք միասին։ Դե, իսկ Անուշից և Հարութից մեկ շաբաթ անց փառատոնային տպավորությունների ամփոփում ենք սպասելու․․․
Չգիտեմ՝ կհիշեք, թե ոչ, բայց ես ձեզ ասել էի, որ ամառվա ընթացքում հետաքրքիր կամավորական աշխատանք եմ արել, և խոստացել էի պատմել դրա մասին, որովհետև իմ կարծիքով աշխատանքիս բնույթը և թեման ոչ միայն հետաքրքիր են, այլև՝ կարևոր։ Թե ինչպես եմ փորձել մոտենալ այս խնդրին, ուր եմ գնացել և ինչ եզրակացություններ արել, կպատմեմ այս հաղորդմանը։