Լուրեր

Մեկնարկել են Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն ամբողջապես նվիրված է Օհան Դուրյանի 100-ամյակի հոբելյանին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի բացումը: Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ տրվել է նաև Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Համերգին հնչել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Բրամսի ջութակի կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button