Լուրեր

Լույս են տեսել «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայի» գրքերը

Հանրակրթական դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար ուսումնաօժանդակ նոր նյութ կա. լույս են տեսել «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայի» գրքերը՝ վեց հատորով։

Գրքերը նախատեսված են 7-12-րդ դասարաններում ուսումնասիրելու համար։ Դրանք ներառում են հայ ժամանակակից 75 գրողների այն գործերը, որոնք մոտ են ծրագրով նախատեսված, գրականության դասաժամերին՝ պարտադիր ուսումնասիրվող ստեղծագործություններին:

Գրքերը, ուսումնական օժանդակ նյութ լինելուց բացի, ժամանակակից գրողներին ճանաչելու լավ հնարավորություն են։

Ցուցադրել ավելի
Back to top button