Զարթուցիչ
Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների 14-18 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը մրցաշարին ներկայացել է 12 շախմատիստով՝ մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում։ Ի դեպ, ունենք նաև հաղթողներ։ Հաղորդման ընթացքում կլսենք Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արարատ Սանթրյանին։