Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։ 31 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց Խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին և մեր երկիրը հռչակվեց ազատ, անկախ Հայաստան։ Շնորհավորում ենք բոլորիս այս մեծ տոնի առթիվ։ Մաղթում, որ մեր չքնաղ հայրենիքի լուսաբացները հավետ խաղաղ սկսվեն։
Սիրենք ու փայփայենք բազում դժվարությունների միջով անցնող մեր հայրենիքը և ապրենք ու արարենք մեր երկրում։ Եվ ուրեմն բարև 31-ամյա անկախ Հայաստան և հայ ժողովուրդ։
Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն սրտով, այլ նաև գործով։ Այսօր մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները կարող ենք հաղթահարել, եթե յուրաքանչյուրս մեր մի քայլն անենք հանուն հայրենիքի։ «Զարթուցիչի» այսօրվա հյուրերը՝ Ռոբերտը, Աստղիկն ու Հայկը գտել են հայրենիքին օգտակար լինելու իրենց ճանապարհը: Նրանք մասնակցում են Երևանում գործող «FLy Lab» թռչող սարքերի աշխատանոցի դասընթացներին։ Մանրամասները` զրույցի ընթացքում: