Զարթուցիչ

Իսկ դուք տեսե՞լ եք Կոմիտասի սրինգները․․․Զարթուցիչ

Այսօր հայ մեծ երգահան, երաժշտագետ, մանկավարժ Կոմիտասի ծննդյան օրն է։ Նա գեղեցիկ ձայն և բացառիկ երաժշտական ընդունակություններ ուներ։ Այդ շնորհը տղան ժառանգել էր հորից՝ կոշկակար Գևորգ Սողոմոնյանից, որը նույնպես սիրում էր երգեր հորինել ու երգել։ Կոմիտասի երգերին մենք ծանոթանում ենք մանկապարտեզից։ Դպրոցում՝ երաժշտության դասերին երգում «Կաքավիկը», «Կռունկները», «Հով արեք սարերը»։ Իսկ ինչպե՞ս են ծնվել այդ երգերը, ի՞նչ մանկություն և պատանեկություն է ունեցել Կոմիտասը։ Այդ ամենի մասին մենք կիմանանք Կոմիտասի թանգարան ինստիտուտում, որտեղ էքսկուրսավար Նունե Ամիրխանյանը հետաքրքիր տեղեկություներ մեզ կներկայացնի Կոմիտաս Վարդապետի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button