Զարթուցիչ

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայի մեր մեդալակիրները

Օրն սկսենք՝ շնորհավորելով մեր այն տարեկիցներին, որոնք հաջողությամբ են մասնակցել Եվրոպայի՝ Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադային։ Օլիմպիադան անցկացվել է ԵՊՀ-ում առցանց ձևաչափով սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։ Օլիմպիադային մասնակցել է 32 երկրի 172 ներկայացուցիչ, ընդ որում՝ 91–ը՝ պաշտոնական, 81–ը՝ ոչ պաշտոնական։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցով։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցներն արժանացել են 7 մեդալի․ 1 ոսկի, որը նվաճել է «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը, 3 արծաթ, որոնք ստացել են «Քվանտ» վարժարանի սան Ալեքս Գրիգորյանը, ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Ալեն Ղազարյանը և Մարտին Խաչատրյանը, իսկ «Ուսում» դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը , ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը և Սերգեյ Համբարձումյանը բրոնզե մեդալների են արժանացել։ Օլիմպիադային մասնակցել է նաև ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Քալաշյանը։

Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց ղեկավարներին՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանին, ուսանողներ Սամվել Անդրեասյանին և Համլետ Միքայելյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button