Հովհաննես Թումանյան
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։ Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։