Զարթուցիչ

Ինչպե՞ս խուսափել դժվար գործերի «կռկռոցից». Զարթուցիչ

«Եթե գորտն ուտեք առավոտյան, օրվա շարունակությունը հրաշալի կլինի, որովհետև  ամենավատն արդեն անցել է»,–մի առիթով ասել է Մարկ Տվենը՝ չպատկերացնելով անգամ, որ իր հումորով ասած այդ արտահայտությունը տասնամյակներ անց դառնալու է ժամանակի կառավարմանն ուղղված հոգեբանական վարժանքների հիմքերից մեկը։

Հոգեբանության մեջ «գորտ» են անվանում բոլոր այն գործերը, որոնք դժվար են, ձանձրալի, և որոնց ոչ մի կերպ չես ուզում անդրադառնալ։ «Գորտերն» էլ կռկռում են, հետո նորանոր այդպիսի գործ–գորտեր են հավաքվում և․․․ճահիճը պատրաստ է։ Ի՞նչ անել․ հետևել Մարկ Տվենի խորհրդին և «գորտն ուտել առավոտյան», այսինքն՝ դժվար գործերից սկսել օրը։

Անուշն ու Էլենը նախ կքննարկեն «գորտ ուտելու» առավելությունները, հետո կհիշեն, որ հոկտեմբերի 6–ը Բնակության վայրերի պահպանման միջազգային օրն է, որի նպատակը Երկիր մոլորակի կենդանական աշխարհի բնակության միջավայրի պահպանության խնդիրներին անդրադառնալն է։

Իսկ հետո կտեսնենք, թե ինչ կա–չկա մեր պտտվող մոլորակում։

Ցուցադրել ավելի
Back to top button