Տրամադրություն բարձրացնող երգեր «Զարթուցիչ»-ում
Գիտե՞ք, որ կան երգեր, որոնք կարծես ստեղծված լինեն մռայլ տրամադրությունը փոխելու համար։ Հատկապես աշնանը լինում են օրեր, որ ոչ մի բան անելու ցանկություն չեք ունենում և առանց պատճառի տխուր եք արթնանում։ Հենց այդ ժամանակ էլ պետք է միացնեք այս երգերը և սպասեք, թե երբ է դեմքին ժպիտ հայտնվում և աշխատելու ցանկություն առաջանում։
Եվ այսպես լավ տրամադրություն հաղորդող երգերի շքերթ` «Զարթուցիչ»-ի եթերում։
Ֆարել Ուիլյամսի այս երգը, որը ձայնագրվել է 2014 թվականին, իզուր չէ, որ կոչվում է Հեփփի։ Երգի առաջին իսկ վայրկյաններից ուզում ես վեր կենալ ու պարել։ Իսկ, եթե պարելու ցանկություն կա, նշանակում է քեզ ուղեկցում է լավ տրամադրությունը։
Իսկ Բրունո Մարսի Uptown Funk երգը ձեզ կաշխուժացնի և՛ առավոտյան և՛ երեկոյան։
Այս երգը հաճույքով կլսեք նաև տարվա բոլոր եղանակներին։ Ներբեռնեք այն ձեր փլեյլիստում, մի փոքր քայլեք ձեր սիրելի վայրերում ու լավ տրամադրությունն ապահովված է։
Եվ հաջորդ երգը, որն օգնում է տխուր պահերին, Jonas Blue-ի Perfect Strangers-ն է։ Լսե՛նք։
Ահա, այն երեք երգը, որոնք չեն թողնի, որ դուք տխրեք։ Դրանք ձեզ էներգիա կհաղորդեն ու դուք հաճույքով կանեք անգամ ամենադժվար թվացող աշխատանքը։ Սա ասում ենք սեփական փորձից և լավ տրամադրություն ենք մաղթում ձեզ։