Լուրեր

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում  է  «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագիրը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջակնակներում Երևանում և մարզերում ապրող աշակերտները հանդիպումներ են ունենում արվեստագետների և մշակույթի գործիչների հետ։ Այս անգամ ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենան Տավուշի մարզի դպրոցականները։

Մինչև  հոկտեմբերի 14-ը Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի  դպրոցներում սովորող երեխաները կհանդիպեն ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի,  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող Ռուբեն Մուրադյանի,  ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի և Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: 

Նրանք կանցկացնեն վարպետության դասեր, կխոսեն արվեստի տարբեր ճյուղերի մասին և կպատասխանեն երեխաներին հետաքրքքրող հարցերին։

Ցուցադրել ավելի
Back to top button