Տնային աշխատանք

Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ. Տնային աշխատանք

Երևանի Հ․ Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Երկանյանի այսօրվա զրույցը հայոց պատմության երեք կանանց է նվիրված՝ Փառանձեմ թագուհուն, Զարմանուհի իշխանուհուն և Այծեմնիկ Անեցուն։

Այս երեք հայ կանանց միավորել է «Պայքարող կանայք» խորագիրը։ Եվ, իհարկե, տեղին է զրույցն սկսելուց առաջ հիշել թե՛ ժողովրդական ասացվածքը՝  «առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ» և թե՛ Եղիշե պատմիչի հայտնի խոսքը հայոց փափկասուն տիկնանց մասին։

Ն․ Երկանյան – Հայ կնոջ լավագույն բնութագրումը տվել է Եղիշեն իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» աշխատության մեջ։ Նա նկարագրում է հայոց աշխարհի փափկասուն տիկնանց՝ հիշատակելով մոտ 500 անուն, ովքեր հանուն հավատի և հայրենիքի կրել են բազմաթիվ զրկանքներ, բայց դարձել են ոգեշնչման աղբյուր հետագա սերունդների համար։

Իսկ այսօրվա մեր զրույցի գլխավոր հերոսուհին Փառանձեմ թագուհին է։

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության նշանավոր թագուհի Փառանձեմի մասին հնարավոր չէ խոսել առանց հպարտության։ Չնայած նրա կերպարը բավականին հակասական է ընկալվել հասարակության կողմից, սակայն իմ կարծիքով հայոց այս թագուհին եղել է մեր պատմության ամենախիզախ, ամենավեհ և ամենաողբերգական կերպարը։

Փառանձեմը եղել է Սյունյաց Անդովկ իշխանի դուստրը։ Ինչպես պատմիչներն են նշում, «նա Սյունյաց զարդն էր, գեղեցկուհին»։  Փառանձեմի մասին տեղեկությունները մեզ հասել են պատմահայր Մովսես Խորենացուց և Փավստոս Բուզանդից։ Փառանձեմը մեր պատմության էջերում հայտնվում է այն պահից, երբ ամուսնանում է Գնել Արշակունու հետ։ Ամուսնությունը կարճ ժամանակ անց վերածվում է ողբերգության․․․

Ցուցադրել ավելի
Back to top button