Հոլմսը, Շվարցը ու էլի ռոբոտներ «Գիտակ Ռոբոտիքս»-ում
Այս թողարկման ընթացքում կծանոթանանք «Գիտակ Ռոբոտիքս» ռոբոտաշինական խմբակի գործունեությանը: Ի՞նչ ռոբոտներ են այստեղ պատրաստում պատանիները: Կիմանանք միասին:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Գիտակ Ռոբոտիքս»-ի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանին:
Հարց — Արդեն մեկ տարեկան եք: Մեկ տարի առաջ որոշեցիք և հիմնադրվեցիք: Նայելով մեկ տարի հետ՝ այն ակնկալիքները, սպասելիքները, որոնք ունեիք և այն արդյունքները, որն այս պահին կարող եք արձանագրել, ի՞նչ համեմատություններ կարող եք անցկացնել:
Խ.Նիկողոսյան — Ակնկալիքները հիմնականում արդարացված են: Ավելին, նույնիսկ շատ բաների ենք հասել արդեն, որը նախատեսված չէր 1 տարի առաջ: Դա վերաբերում է թե՛ թիմին, թիմի աճին, թե՛ կիրառվող տեխնոլոգիաներին … կարողացել ենք ստեղծել այն միջավայրը, որտեղ երեխաները գալիս են սիրով ու նվիրվածությամբ աշխատում են, սովորում են:
Մանրամասները՝ զրույցում:
