Վաղորդյան զանգակներ
«Ա՜յ քեզ հաջողություն»․ Վաղորդյան զանգակներ
Այսօր ներկայացնելու ենք մի պատմություն, որի վերնագիրն է «Ա՜յ քեզ հաջողություն»։
Փոքրամարմին, թխամաշկ, հասունության սահմանը հատած, բայց դեռևս չձևավորված արարածը՝ Բաբկենը, իմ մտերիմ ընկերն է դեռ առաջին դասարանից, երբ մենք վերջ ի վերջո ընդունեցինք այն փաստը, որ մեզնից ինչ-որ մեկը դժվար մեկ ուրիշ լավագույն ընկեր ձեռք բերի։ Բացի այդ, Բաբկենը միշտ աշխատում է խելոք ձևանալ և դա ինձ դուր է գալիս։