Լուրեր

«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում»․ ցուցահանդես վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրության նպատակն է կարևորել վերականգնողական արվեստի դերը, ճանաչելի դարձնել մասնագետ վերականգնողներին` հիմքեր ստեղծելով վերականգնողների մասնագիտական միավորման կայացման համար: Ցուցադրության միջոցով հանրությանը կներկայացվեն վերջին  տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում կատարված  աշխատանքները:

Նմուշների տեսականին բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի,  գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման  աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս (Հնդկաստան), Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցադրել ավելի
Back to top button