Զարթուցիչ

Հոկտեմբերի 18-ը կոնֆետի համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Մեր օրերում կոնֆետներն այնքան բազմազան են, այնքան տարբեր, որ չենք էլ կարող պատկերացնել: Իսկ ժամանակին այս քաղցրավենիքը համարվում էր դեղամիջոց և նույնիսկ լատիներենից թարգմանվում էր, որպես «պատրաստի դեղ»: Հին Եգիպտոսում, օրինակ, քաղցր ուտեստները պատրաստում էին մեղրից և արմավից, հռոմեացիները մեղրին ավելացնում էին ընկույզ, քունջութ և սերմեր:

Իսկ գիտե՞ք որ ամենահին քաղցրավենիքներից մեկը «Թռչնի կաթ»-ի հավաքածուն է: Սկզբում այն տորթ էր, որի հիմնական բաղադրիչը ագար–ագարն էր `բուսական խտացուցիչ, որը պատրաստված էր ջրիմուռների հումքիվ: Իսկ հիմա այս դոնդողանման միջոցն ավելացնում են տարատեսակ աղանդերի և զեֆիրի մեջ:

Եթե, օրինակ սիրում եք ելակի համ ունեցող կոնֆետներ, ուրեմն շատ ռոմանտիկ եք — այս եզրահանգմանն են եկել գերմանացի գիտնականները: Դե իսկ կոկոսի միջուկով կոնֆետների սիրահարները ՝ ստեղծագործ են, համեստ մարդիկ նախընտրում են ընկույզով, իսկ պրագմատիկները` բալի միջուկով կոնֆետներ:

Շատերիս սիրված կոնֆետի` Chupa Chups-ի լոգոն նախագծել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին: Chupa Chups–ը նաև տիեզերքում հայտնված առաջին կոնֆետն է։ Այս կոնֆետից մի տուփ ուղարկվել է ռուս տիեզերագնացներին:

Ցուցադրել ավելի
Back to top button