Օրացույցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ը մանկագիր Աթաբեկ Խնկոյանի՝ Խնկո Ապոր ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1870 թվականին՝ Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում: Այժմ այդ գյուղը կոչվում է Խնկոյան։ Մանկագրին Խնկո Ապեր մտերմիկ անունով են կնքել մի խումբ հայ գրողներ և մանկավարժներ։ Նա շատ զվարթ և կատակասեր մարդ է եղել, սիրել է հանպատրաստից կատակներ անել, ուրախացնել շրջապատի մարդկանց։ Իրեն բնորոշ սրամտությունը նա արատահայտել է նաև իր ստեղծագործություններում՝ ծաղրելով մեծամտությունը, ժլատությունը, ագահությունն ու շողոքորթությունը:
Աթաբեկ Խնկոյանն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանն ու երեխաներին։ Իր մանուկ ընթերցողներին թողնելով մեկը մյուսից լավ բանաստեղծություններ ու առակներ։