Լուրեր

Հայկական LiveBoard-ը հաղթել է She Loves Tech 2022 Summit-ի Արևմտյան Եվրոպայի մրցույթում

Առցանց ուսուցման համար ինտերակտիվ հարթակ մշակած հայ հիմնադիրներ ունեցող LiveBoard ստարտափը հաղթել է She Loves Tech Summit-ի Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանի ստարտափ մրցույթում: 

LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս նրանց առցանց դասավանդման ձևաչափով սովորեցնել և շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաև կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը: 

Նշենք, ոև She Loves Tech-ը կանանց և տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթն է, որը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 70 երկրում:

Ստարտափը նոյեմբերին կներկայանա Սինգապուրում կայանալիք Գլոբալ եզրափակչում:

Ցուցադրել ավելի
Back to top button