Մայրիկի դպրոց

Մա՛մ, դու ինձ չես հասկանում. Մայրիկի դպրոց


Երբ դեռահասության փուլում գտնվող երեխաների հետ հարաբերություններում բարդություններ են առաջանում, մայրիկները, երբեմն ըմբռնումով, երբեմն՝ վրդովված, արձանագրում են․ «անցումային տարիքում է գտնվում»։

Անցումային տարիք․ այս «ախտորոշման» մասին ենք խոսելու հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։ Ինչի՞ց ինչի՞ն անցման մասին է խոսքը, արդյո՞ք հենց միայն այս տարիքը՝ դեռահասության տարիքն է անցումային համարվում, որո՞նք են այն հիմնական սխալները, որոնք մայրը կարող է գործել այս ընթացքում։

Ա․Վարդանյան — Առհասարակ, իր զարգացման ընթացքում մարդն անցնում է մի շարք փուլերով։ Եթե վերցնենք միայն մինչև չափահասություն ընկած փուլը, ապա այստեղ ունենք բավականին շատ տարիքային ճգնաժամեր․ 1 տարեկանի ճգնաժամը, 3 տարեկանի ճգնաժամը, 6-7 տարեկանի ճգնաժամը և դեռահասության ճգնաժամը։

Ինչու՞ ճգնաժամ․ որովհետև հայտնվում ենք մի փուլում, որտեղ շատ սովորական երևույթները և դրանց ընկալումը մի փոքր այլ ընթացք են ստանում։ Առհասարակ այս փուլերը, ինչպես էլ անվանենք՝ անցումային, ճգնաժամային, դժվար տարիք, կապված են երեխայի օրգանիզմում ձևավորվող նոր հմտությունների, նոր կարողությունների, նոր որակների հետ։ Օրինակ, 1 տարեկանին մոտ երեխան մի շարք նոր հմտություններ է ձևավորում՝ քայլել է սովորում, ավելի ակտիվ է սկսում գործ ունենալ առարկաների հետ։ 3 տարեկանի ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ ձևավորվում է «եսը»՝ որպես նոր երևույթ երեխայի կյանքում, ինքնագիտակցության հիմքն է դրվում։ Եվ եթե մինչև 3 տարեկան երեխան դա չուներ, ապա 3 տարեկանի ճգնաժամի արդյունքում երեխան հստակ ձեռք է բերում իր «եսը»։

Արդեն վեց-յոթ տարեկանների մոտ ամենաբնորոշ առանձնահատկությունը, որ իրենք ձեռք են բերում, նոր սոցիալական կարգավիճակն է՝ դպրոցականի կարգավիճակը։ Իրենց մոտ շատ լուրջ անցում է կատարվում խաղային գործունեությունից դեպի ուսումնական գործունեություն։

Եվ նշեմ, որ այս փուլերից յուրաքանչյուրում, բացի հուզական դրսևորումներից, բավականաչափ դրսևորումներ տեղի են ունենում նաև երեխայի «իմացական գործընթացներ» ասվածում, ճանաչողական ոլորտում, որտեղ ուշադրությունն են, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։ Այս բոլոր ոլորտները որակական փոփոխությունների են ենթարկվում, ինչը բնականաբար երեխայի համար հեշտ չէ։

Եվ, իհարկե, դեռահասության ճգնաժամը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button