Լուրեր

Աշխարհի ամենասիրուն գրախանութներից մեկի մասին

Բուենոս Այրեսի Սանտա Ֆե փողոցում, 1919 թվականին կառուցված Մեծ թատրոնի շենքում է գտնվում El Ateneo Grand Splendid գրախանութը։ Այն ամենը, ինչը հատուկ է թատրոնին, այստեղ կա․ բեմ, շքեղ վարագույր, օթյակներ, քանդակներ, որմնանկարներ։ Այս ամենի մեջ ապրում են գրքերը։ Մարդիկ այստեղ ոչ միայն գիրք գնելու են գալիս, այլև՝ ընթերցելու։ Թատրոնի օթյակները սիրելի գրքերի հետ առանձնանալու հրաշալի անկյուններ են։ Ինչ կա բեմու՞մ․ դաշնամուր, որի մոտ նստած դաշնակահարը չքնաղ մեղեդիներով է լցնում այս կառույցը, որը, համաձայնեք, պարզապես գրախանութ անվանելն այնքան էլ ճիշտ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button