Զարթուցիչ

Հանդիպումներ ապագա անիմատորների հետ․ Զարթուցիչ

Հոկտեմբերի 28-ին աշխարհում նշվում է Անիմացիայի միջազգային օրը՝ տոն բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն անիմացիայի և մուլտիպլիկացիայի հետ։

Ի դեպ Անիմացիայի օրը պատահական  չի ընտրվել։ 1892 թվականի հենց հոկտեմբերի 28-ին է ֆրանսիացի նկարիչ և գյուտարար Էմիլ Ռեյնոն Փարիզի Գրևինի թանգարանի «Ֆանտաստիկայի սենյակ»-ում, էկրանի վրա, ներկայացրել շարժվող պատկերներ։

Անիմացիայի միջազգային օրը նշվում է 40-ից ավելի երկրում։ Օրվա առթիվ նկարիչ-անիմատորները ներկայացնում են իրենց աշխատանքները և վարպետաց դասեր են կազմակերպում։

Շնորհավորում ենք անիմացիայի ոլորտում աշխատող մարդկանց մասնագիտական տոնի առթիվ և ուղևորվում  «Մուլտարտ» անիմացիոն դպրոց՝ ծանոթանալու ապագա   անիմատորների հետ։ Եկեք մեզ հետ։

Կպարզենք, թե ի՞նչ աշխատանքերով են այստեղ զբաղվում մեր տարեկիցները։ Կզրուցենք նաև «Մուլտարտ»-ի տնօրեն Արթուր Միքայելյանի հետ։   

Մինչ Արթուր Միքայելյանը մեզ պատմում էր իրենց սաների փոքրիկ հաջողությունների և ապագա ծրագրերի մասին, երեխաները թղթի վրա ինչ-որ պատկերներ էին նկարում, հետո դրանք փորձում էին անիմացնել։ Ծանոթացանք նաև նրանց հետ։

«Մուլտարտում» մեր զրույցին միացավ նաև Գայանե Բաբայանը։ Նա մասնագիտությամբ մուլտ-անիմատոր է և իր փորձն ու գիտելիքը սիրով է փոխանցում։

Այստեղ ծանոթացանք նաև Անի Մաքսուդյանի հետ։ Նա գույների մասնագետ է և գիտի, թե ինչպես պետք է անիամացիոն հոլովակում ճիշտ համադրել երանգները, որպեսզի պատկերները գրավիչ լինեն։

Լսե՛ք մեր զրույցը «Մուլտարտ» անիամացիոն դպրոցից։ Այստեղ գալիս են անիմացիայով հետաքրքրվող երեխաներ, անում իրենց առաջին քայլերն ու ստեղծում մուլտֆիլմներ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կդիտենք նրանց ստեղծած մուլտֆիլմերը։

Ցուցադրել ավելի
Back to top button