Մեր նոր ընկերուհին Անգելինա Տոնայանն է։ Վերջերս, ինչպես և Հայաստանի բոլոր առաջին դասարանցիները, նա էլ էր հրավիրված «Ա» տառի ծննդյան տոնին։ Անգելինան էլ, մյուսների պես, շնորհավորեց «Ա» տառին, երգեց, արտասանեց, և «Ա» տառն ասաց․
– Կեցցե՛ս, Անգելինա՛։
Անգելինան ուզում է բժշկուհի դառնալ․ նախ՝ ուզում է օգնել մարդկանց, և երկրորդ՝ կարծում է, որ դա հետաքրքիր գործ է։ Էլ ի՞նչ պատմեմ մեր նոր ընկերուհու մասին։ Գուցե հենց իրե՞ն լսեք․․․