Ռադիոլաբ

UpOn. հայկական համակարգ նորաստեղծ ձեռնարկությունների համար

BuildUp բութքեմփի մասին քանիցս խոսել ենք։ Այն մի հետաքրքիր կրթական ծրագիր էր՝ նախատեսված թեք ոլորտի միջին մակարդակ ունեցող մասնագետների համար, որոնք մասնակցելով 4 ամսյա դասընթացին զարգացնում էին իրենց պրոֆեսիոնալ հմտությունները ու նաև զուգահեռ զրոյից ստեղծում էին իրենց ստարտափները։

Մեր վերջին թողարկումներից մեկի ժամանակ հյուրընկալել էինք արդեն ավարտուն նախագծերից երկուսի՝  «Wordbook»-ի և «SkyBucket»-ի ներկայացուցիչների հետ։ Այսօր էլ կպատմենք 3-րդ ստարտափի՝ UpOn-ի մասին։

Ռադիոլաբում հյուրընկալել ենք UpOn-ի պրոդուկտի դիզայներ Վարդուհի Հարությունյանին։

Ի դեպ, տեղեկացնենք, որ BuildUP-ն այս պահին ընդունում է հայտեր իր ծրագրի երկրորդ փուլի համար։ Ավելացել է ևս մի մասնագիտություն․ advanced front-end ծրագրավորում։ Այսպիսով 7 տարբեր մասնագետներ կաշխատեն մեկ թիմում՝ մեկ ընդհանուր պրոդուկտի վրա։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ buildup.am կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button