Եվրատեսիլյան երգերի ունկնդրում-քննարկում «Զարթուցիչ»-ի եթերում
Բոլորին հրավիրում ենք «Զարթուցիչ»՝ զրուցելու, խաղալու, նորություններ իմանալու և «Մանկական եվրատեսիլ 2022» մրցույթի մասնակիցներին ու նրանց մրցութային երգերին ծանոթանալու։
Ռադիո-խաղում կիմանանք, թե ինչպե՞ս է կոչվում նամականիշներ հավաքող մարդը, ո՞վ է կինոլոգը և ո՞րն է Հայաստանի խորհրդանիշ լեռը։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում կպատմենք «Մանկական եվրատեսիլի» մասնակիցներ՝ Ֆրեյայի և Լաուրայի մասին։
Մրցույթին Ֆրեյա Սքայը կներկայացնի Միացյալ Թագավորությունը։ «Հավատս չի գալիս, որ ես եմ ներկայացնելու իմ երկիրը։ Ինձ այնքան հաջողակ եմ զգում, որ այս հրաշալի մրցույթի մի մասը դառնալու հնարավորություն ունեմ։ Սա իմ մեծագույն հաջողությունն է, և ես անելու եմ ամեն ինչ, որ պատվով ներկայացնեմ Միացյալ Թագավորությունը»,-պատմել է Ֆրեյան։ Բեմում նա հանդես կգա «Կորցրու գլուխս» երգով։ Այն ընկերության, միշտ առաջ շարժվելու ու անցյալը հետևում թողնելու մասին է։ Երգի հեղինակներն են Ջեք Հովիթը, Ամբեր Վան Դեյն ու Դիփենդը։
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին Լեհաստանը կներկայացնի Լաուրա Բաչկևիչը։ Լաուրան նույնպես մեծ ուրախությամբ է մասնակցում մրցույթին, որտեղ նա կներկայցնի «Դեպի լուսին» երգը։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»- ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։