Այս եթերաժամին խոսելու ենք խաղային ոլորտին առնչվող հարցերի շուրջ: Անդրադառնալու ենք հատկապես մի շատ հետաքրքիր թեմայի. ովքե՞ր են մեր հեռախոսային կամ համակարգչային խաղերի ստեղծողները: Ո՞վ է գեյմ դիզայները՝ նույն ինքը խաղ նախագծողը, արդյոք դա մասնագիտություն է, ու ինչպե՞ս և որտե՞ղ սովորել խաղ ստեղծել: Մեր հարցերին սիրով համաձայնել է պատասխանել հայկական հեռախոսային խաղերի նախագծմամբ զբաղվող «Նուռ գեյմս» ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանը:
Ի դեպ, այս ընկերության 3 խաղերը՝ Lumbercraft-ը, Join Numbers-ը և Basket Battle-ը սիրվել են աշխարհի տարբեր երկրներում և ունեն միլիոնավոր ներբեռնումներ App Store-ում և Google Play-ում: Դրանց մասին մենք պատմել ենք մեր հաղորդումներից մեկի ժամանակ: Դե իսկ նոր բացահայտումների համար միացե՛ք մեր այսօրվա զրույցին: