Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ, պատանի երգչուհի Նարե Ղազարյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։ Ստեղծագործությունը կոչվում է ՝ «Dance»: Երաժշտության հեղինակները Գրիգոր Կյոկչյանն ու Նիկ Էգիբյանն են, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է։
Հիշեցնենք, որ տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: