Մայրիկի դպրոց

Բոլորն էլ ունեն զայրանալու իրավունք. Մայրիկի դպրոց

Այո, զայրանալու իրավունք բոլորն ունեն, նաև՝ երեխաները։ Եվ եթե մայրիկները դա չընդունեն, հնարավոր է՝ շատ անկառավարելի իրավիճակներում  հայտնվեն թե՛ իրենք, թե՛ իրենց բալիկները։

Այսօր մեր հյուրը մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն է, իսկ մեր զրույցի թեման՝ երեխաների զայրույթի կառավարումը։

Հարց – Եկեք մասնավորեցնենք, թե որ տարիքի երեխաների զայրույթի կառավարման մասին կխոսենք հիմա, և թե ինչ անելիքներ ունեն այդ դեպքերում մայրիկները։

Տ․ Աբրահամյան – Այսօր կխոսենք զայրույթի արտահայտման տեսակետից երևի ամենազգայուն շրջանի մասին՝ 3–6 տարեկան երեխաների մասին, երբ ձևավորվում է հուզական ինքնակարգավորումը երեխաների մոտ։ Սա հենց այն փուլն է, երբ զայրույթը, բարկությունը երեխաների մոտ ամենաշատն է արտահայտվում, լինում է նաև նորություն շրջապատի, ծնողների համար, քանի որ երբ մինչև այդ երեխան իր հույզերն ու ցանկությունները արտահայտել է, այդպիսի դրսևորումները եղել են սպոնտան, ոչ վառ արտահայտված։ Արդեն երեք տարեկանում երեխաների մոտ հույզերի բնույթը էականորեն փոխվում է, և իրենք սկսում են շատ բուռն արտահայտել դրանք, հատկապես եթե ունենում են անհամաձայնություն որևէ երևույթի հետ։

Հարց – Ագրեսիվ երեխա է․ այս գնահատականը ծանոթ է շատ մայրիկների։ Սա իրենց բալիկի մասինկարող են լսել մանկապարտեզում, կարող են լսել փողոցում օտարներից ՝ իրենց երեխայի որևէ վարքագծի դրսևորումից հետո, մեկ–մեկ էլ հենց տանը, հարազատներից։

Ինչու՞ են երեխաները զայրանում։

Տ․ Աբրահամյան – Նախ՝ ծնողներին, մանկավարժներին, պարզապես շրջապատի մարդկանց կխնդրեմ խուսափել «ագրեսիվ երեխա» արտահայտությունից․ ագրեսիվ լինում է երեխայի վարքային դրսևորումը, ոչ թե երեխան։ Սա կարևոր շեշտադրում է, քանի որ երբ մենք երեխային պիտակավորում ենք որպես «ագրեսիվ երեխա» և իր ներկայությամբ էլ դա կրկնում ու քննարկում ենք, մենք ակամա տալիս ենք երեխային այն գաղափարը, որ դու այդպիսինն ես։ Երեխաներն էլ ունեն ներքին հակում համապատասխանելու այն պիտակներին, որ իրենց տալիս են։ «Դու ագրեսի՞վ ես»․ շատ լավ, ես ագրեսիվ եմ, և վարքս էլ դրան համապատասխան է լինելու։ Բնորոշումներից ու պիտակներից փորձենք խուսափել։

Ինչու՞ են երեխաները զայրանում․ շա՜տ տարբեր պատճառներով։ Երեք տարեկանի պարագայում երեխաների մոտ սկսվում է «3 տարեկանի ճգնաժամ» կոչվածը, որը սովորաբար ուղեկցվում է երեխաների խիստ արտահայտված կամակոր վարքով, բարկությամբ։ Հատկապես բարկությունն արտահայտվում է այն դեպքերում, երբ ծնողներն արգելում են որևէ բան ինքնուրույն անել ․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button