Ռադիոարվեստանոցի հյուրը երիտասարդ երգչուհի Ջուլիանան է: Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը կոմպոզիտոր է, մայրը՝ ջութակահարուհի։ Երգել սկսել է չորս տարեկանից։ Ավարտել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժինը։ Ջուլիանան հեղինակ կատարող է։ Սիրում է երգել սիրո մասին, բնության երևույթների և առանց երգ ու երաժշտության իր կյանքը չի պատկերացնում։
մեկ րոպեից էլ քիչ