Նախորդ թողարկմանը՝ հեռախոսային խաղերի նախագծմամբ զբաղվող հայկական «Նուռ գեյմս» ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանի հետ խոսեցինք խաղային ոլորտի մասնագիտությունների մասին, անդրադարձանք այն կարևոր հմտություններին, որոնք անհրաժեշտ են ոլորտում կայանալու և քայլեր կատարելու համար և իհարկե խոսեցինք համապատասխան մասնագետների կրթության հարցի շուրջ։
Այսօր կշարունակենք մեր զրույցը՝ փոքրիկ հայացք գցելով վիրտուալ խաղերի առաջացման պատմությանն ու կգնանք դրանց ձևավորման ճանապարհի հետքերով։