Մայրիկի դպրոց

«Քնել նորածնի պես»–ը միֆ է. Մայրիկի դպրոց

Երեխաների քնի ռեժիմի կազմակերպման հետ կապված խնդիրներ մայրիկները հաճախ են ունենում։ Ընդ որում՝ անկախ այն բանից, թե քանի տարեկան է երեխան։ Այսօրվա մեր հյուրի՝ հոգեբան և երեխաների քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ զրույցը օգտակար կարող է լինել բոլոր այն մայրիկների համար, ում այս խնդիրն անծանոթ չէ։

Հարց – Տարիքային տարբեր խմբերի երեխաների քնի խնդիրները տարբեր են․ նորածինների մայրիկները բողոքում են անքուն գիշերներից, 3–6 տարեկանների մայրիկները՝ երեխաների գիշերային տագնապներից, դպրոցականների մայրիկները՝ մինչև ուշ գիշեր չքնող իրենց երեխաներից։

Ո՞ր տարիքի մասին կխոսենք այսօր․․․

Է․ Արզիևա – Եկեք տրամաբանորեն ընտրենք նորածնային շրջանը, հենց սկիզբը՝ հաշվի առնելով, որ քունը մեր բազային պահանջմունքներից մեկն է ճիշտ այնպես, ինչպես ուտելու և ծարավը հագեցնելու պահանջմունքը։ Եվ ինչպես շտապում ենք կերակրել նորածնին, որպեսզի նա հանկարծ քաղցած չմնա, նույն կերպ պետք է հարգենք և նույն կերպ վարվենք նրա քնի պահանջմունքի հետ։ Ընդհանրապես, երեխաները մեծանում են քնի ընթացքում, որովհետև աճի հորմոնը հենց քնի փուլում է արտադրվում, և եթե մենք չենք բավարարում երեխայի քնի պահանջմունքը, քնեցնում ենք այնպես, ինչպես պատահի, կարող ենք ունենալ նաև քաշի խնդիրներ։

Իսկ հիմա տեսնենք, թե նորածին ունեցող ծնողներն ամենից հաճախ ի՞նչ բողոքներ են ունենում։

Նորածնային շրջանին ավելի շատ բնորոշ խնդիրներից է գիշերն ու ցերեկը շփոթելը։ Նորածինը կարող է ցերեկը ժամերով հանգիստ քնել, իրեն մի կերպ արթնացնեն կերակրելու համար, բայց, ա՛յ, գիշերվա ընթացքում մի մեծ սարսափ ֆիլմ է սկսվում․ երեխան անմխիթար լաց է լինում և չի կարողանաւմ քուն մտնել։ Այս պարագայում ես, որպես քնի մասնագետ, ահա թե ինչ եմ առաջարկում․․․

Թե ինչ է առաջարկում մասնագետը, կիմանաք լսելով մեր զրույցը, որի ընթացքում անդրադարձել ենք շատ մայրիկների հետաքրքրող մի քանի այլ հարցերի ևս, օրինակ՝ որտե՞ղ պետք է քնի նորածինը՝ առանձին սենյակու՞մ, թե՞ մայրիկի կողքին, ինչպե՞ս ճիշտ քնեցնել երեխային, պե՞տք է արդյոք գլխապատառ նետվել երեխայի ամեն թնկթնկոցի ժամանակ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button