Աստղիկ Սիմոնյան
Առավոտ էր: Անտառում տխուր էին բոլոր կենդանիները: Թռչունները չէին երգում, ճագարները չէին ցատկոտում, կարծես ժամանակը կանգ էր առել: Լաց էր լինում մայր գայլուկը: Նա կորցրել էր իր շատ չարաճճի, սակայն բարի սիրտ ունեցող ձագուկին, որն անդադար վազվզում էր այս ու այն կողմ, չէր լսում մայրիկին, անում էր այն, ինչ ուզում էր: