Դեկտեմբերի 1-ն է այսօր, չենք մոռանում շնորհավորել իրար ձմռան առաջին օրվա առթիվ, քանի որ մենք ձմեռ ու ձյուն սիրում ենք։ Եվ չնայած մեր ստուդիայի պատուհանից դեռ աշնան գույներն են շողշողում, Հարութն ու Անուշը անհամբեր սպասում են այն օրվան, երբ այստեղից փաթիլների պարը կերևա․․․
Իսկ եթե այնտեղ, որտեղ ձեր առավոտն է սկսվում, արդեն ձյան թեկուզ բարակ մի շերտիկ կա, ուրեմն՝ ձեզ համար ձմեռը եկել է այնպես, ինչպես պիտի գար, իսկ մենք կսպասենք, և այս առավոտը կսկսենք զրույցով մեր երկու նոր ընկերների հետ, ում համար նույնիսկ ամռանը ձմռան հետ հանդիպելն ամենևին դժվար գործ չէ․․․
Ծանոթացեք՝ Սոֆի Կարապետյանն ու Գոհար Գևորգյանն են՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ։