Պստիկաշեն
Բարև, ես Ներսեսն եմ․․․Պստիկաշեն
Մեր նոր ընկերը Ներսեսն է։ Չորս տարեկան է և, ինչպես համարյա բոլոր չորս տարեկանները, մանկապարտեզ է գնում։ Ընկերների հետ խաղալ սիրում է, երգել, արտասանել սիրում է, նկարել սիրում է։ Գիտե՞ք՝ ի՛նչ է սիրում նկարել․ մոլորակներ և գալակտիկաներ։ Իսկ ա՛յ, երկրային բաներ, ասենք՝ տուն, ծաղիկ, չէ՛, չի կարողանում նկարել։ Իհարկե ոչինչ․ Ներսեսը, վստահ եմ, դրանք էլ կնկարի։ Իսկ հիմա, այս օրերին, ճիշտ այնպես, ինչպես դուք, սպասում է․․․Ձմեռ պապիկին․․․