Հոպլյա՛, հեքիաթ
Երջանիկ խրճիթը․ Հոպլյա՛, հեքիաթ
Ղազարոս Աղայան
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: