Լուրեր

Գաղափարների մրցույթ․ «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» 

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՄԻՊ հաստատության հետ համատեղ մեկնարկում է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։

Մրցույթի նպատակն է նորարական  գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ պահանջներին բավարարող թիմերը՝ 

  • Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը
  • Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ, կամ ունենա փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
  • Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ
  • Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը
  • Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող և կիրառվող մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված և նորարական կոմպոնենտով համալրված գաղափարներն ընդունելի են
  • Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական լուծում
  • Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի է։    

Խմբերի կազմի գենդերային հավասարությունը կդիտվի առավելություն։

Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել առցանց ձևաթուղթը՝ https://forms.gle/BdDPGdK13dQq8KoC7

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, ժ․ 23։59։
Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։ Մրցույթի դրույթներին և պայմաններին ծանոթացեք այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button