Զարթուցիչ

Զվարճալի նամակներ` Ձմեռ պապին. Զարթուցիչ

Առջևում տոներն են ու մեզ շատ ու շատ գործեր են սպասում։ Դե հաճելի գործեր․․․Տոնածառը պետք է զարդարենք, նվերների մասին մտածենք, երազանքներ պահենք և իհարկե նամակ գրենք Ձմեռ պապին։

Կարծում ենք մեզնից յուրաքանչյուրն արդեն գիտի, թե ինչ է խնդրելու ձմռան հրաշագործից։ 

Բայց մինչ այդ ձեզ ենք ներկայացնում մի քանի զվարճալի նամակ, որոնք երեխաներն արդեն ուղարկել են Ձմեռ պապին։  

«Բարև Ձմեռ պապ, քեզ գրում է Արսենը։ Ես ոչ մի նվեր չեմ ցանկանում։ Միայն ուզում եմ այնպես անես,  որ ես վերջապես  հասկանամ մաթեմատիկա առարկան ու  վատ գնահատական չստանամ։ Շնորհակալություն»:

Նարեկի նամակը

«Իմ շատ սիրելի  ձմեռ պապ, խնդրում եմ այնպես արա, որ եղբայրս չկարողանա գաղտնաբառ դնել համակարգչում»։ 

Ընթերցենք Նատալիի նամակը

«Բարև պապ, ձմեռ պապ։ Ես ողջ տարին ինձ կարգապահ եմ պահել և լավ եմ սովորել դպրոցում։ Այս ամանորին ցանկանում եմ, որ ինձ նվիրես փոքրիկ լաբորատորիա, որտեղ ես կկարողանամ քիմիական փորձեր կատարել։ Անհամբեր կսպասեմ»:

Իսկ ահա Արտյոմը Ձմեռ պապից նվեր է խնդրել ամբողջ ընտանիքի համար։ 

«Սիրելի ձմեռ պապ, խնդրում եմ տատիկիս բեր երեք հատ շամպուն,  մայրիկիս՝ երկու մեծ կաթսա, հայրիկիս՝ սպորտսմենների համար նախատեսված սնունդ, իսկ ինձ՝ մեքենա․․․ իսկական։ Շնորհակալություն, որ կարդացիր նամակս։ Քո՝ Արտյոմ»:

Ահա այսպիսի նամակներ են գրում Ձմեռ պապին երեխաները և երազում, որ դրանք կկատարվեն։ Իսկ եթե հավատում ես երազանքներին, դրանք կատարվում են․․․Ամանորին  հատկապես։ Դե շտապեք պահել ձեր երազանքը…

Ցուցադրել ավելի
Back to top button