Լուրեր

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոն կկառուցի

ՀՀ Կառավարությունն Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 88 հա համայնքային հողատարածքը նվիրաբերել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին։ Համապատասխան նախագիծը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի այս բնակավայրում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իրականացնի 2-րդ էկոհամակարգային մեծ ծրագիրը՝ Դեբեդից հետո:

«Այս տարածքում հիմնադրամը կիրականացնի էկոհամակարգային երկրորդ մեծ ծրագիրը՝ Դեբեդից հետո։ Նախատեսվում է մինչև 2028 թվականը մոտ 5.5 միլիարդի ներդրում իրականացնել։ Ամբողջական համալիրում մի շարք գործառույթներ կիրականացվեն, մասնավորապես՝ «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն կլինի, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն և սրճարան։ Նորարարական գյուղատնտեսության բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ կիրականացվեն, «ՔՈԱՖ Սմարթ» ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնվող էլեկտրաէներգիայի կայան և ժամանակակից այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասաց Սանոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button