«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնին, որն անցկացվել է դեկտեմբերի 10-13-ը, կազմակերպվել է պատանի մենակատարների համերգային 3 երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հանդիսավոր փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր` Հարություն Արզումանյան):
2022-ի պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական hավաքին մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ։
Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային ծրագիր, որը հնարավորություն կընձեռի օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալու Հայաստանին. պատանիները այցելել են պատմամշակութային և տեսարժան վայրեր:
Փառատոնը կյանքի է կոչել «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: