Զարթուցիչ
«Չառլին և շոկոլադի գործարանը». Զարթուցիչ
Այսօր մեր հյուրերն են ռեժիսոր Յուրա Կիրակոսյանը և դերասան Արման Մաթևոսյանը, իսկ հանդիպման առիթը Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 3–ին կայացած «Չառլին և շոկոլադի գործարանը» ներկայացման պրեմիերան է։ Յուրան ներկայացման ռեժիսորն է, Արմանը՝ գլխավոր հերոսի՝ Չառլիի դերակատարը։
Շատերիս ծանոթ հեքիաթը նոր կյանք է ստացել մեր սիրելի թատրոնի բեմում՝ իսկական թատերական տոն ստեղծելով թե՛ հանդիսատեսի, թե՛ ներկայացման աշխատանքային խմբի համար։