Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Մշակույթի ազգային կենտրոնի» համագործակցությամբ 4-18 տարեկան երեխաների և պատանիների համար կազմակերպում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանի երեխաներն ու պատանիները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ խորագրերով՝
- Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով,
- Ձեռագործ խաղալիք,
- Լուսանկարչություն:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 1-ը։
Մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը ներկայացվում է կից։