Ռադիոլաբ

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»․ Ռադիոլաբ

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Այն այս տարի անցկացվեց «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։ Միջոցառումը շարունակվեց նաև Վանաձորում և ամփոփվեց դեկտեմբերի 25-ին։ Կազմակերպիչները «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի ինժիներական ասոցիացիան են, որոնք համագործակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի և մի շարք այլ կազմակերպությունների հետ։

Միջոցառման երեք օրերի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ճարտարագիտության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու նաև մարտահրավերները։

Ինժեներական քաղաքում էլ տեղի ունեցավ ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեցին ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: 

Ճարտարագիտական շաբաթը հյուրընկալեց ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

«Ռադիոլաբ»-ի եթերում շաբաթն ամփոփում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button