Զարթուցիչ

Տոնական «Զարթուցիչ 2022»

Այսօր «Զարթուցիչ»- ի այս տարվա վերջին թողարկումն է, որը մենք անցկացնելու ենք խաղերով, Ձմեռ պապին նամակ գրելով և ամենասպասված ու շատերիս սիրելի Գաղտնի Ձմեռ պապ – բոլորիս հայտնի Սիքրետ Սանտայի նվերներն իրար հանձնելով։

Կսկսենք ռադիո-վիկտորինայից, որը բնականաբար՝ Նոր տարվա թեմայով է։  Տեսնենք, ինչ գիտենք ու չգիտենք Ամանորի մասին։ Հետո կանցնենք հաղորդման թերևս ամենասպասված պահին։

Երկու շաբաթ առաջ շատերի պես մենք էլ որոշեցինք Սիքրետ Սանտա խաղալ ու նվերներ տալ միմյանց։  Բայց մինչ կհայտնենք մեր  «թոռնիկի» անունը, ում համար որ  պատրաստել ենք  նվերը, պետք է իրեն բնորոշ ինչ –որ բան ասենք ու մյուսներս գուշակենք, թե ում մասին է խոսքը։  Օրինակ այսպես․ «Ես իմ նվերը տալիս եմ մեր խմբագրության ամենաշատախոս  մարդուն ․․․»։ Եվ այսպես յուրաքանչյուրս մեր նվերը մատուցելուց։

Լսե՛ք տոնական «Զարթուցիչ»-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button