Մայրիկի դպրոց

Ու՞մ տոնն է Նոր տարին. Մայրիկի դպրոց

Նոր տարին, իհարկե, բոլորի տոնն է, բայց երեխաներինը՝ նախևառաջ։ Ամանորին նախորդող ողջ ընթացքում մենք՝ մեծերս, առօրյա վազքի, եփել–թափելու, մաքրել–պլպլացնելու մեր հոգսերի մեջ այդ մասին հաճախ մոռանում ենք։ Մոռանում ենք նաև, որ տոնը, ախր, միայն նվերը չէ, որ մենք կամ Ձմեռ պապը պետք է փոխանցեն երեխաներին։ Տոնը զգացողություն է, եթե ոչ ուղղակի առումով հրաշքի, ապա՝ գոնե հրաշալի մի բանի սպասում է, ջերմության ալիք է։ Կարողոնու՞մ ենք այս ամենը փոխանցել մեր երեխաներին և սովորեցնել, թե ի՛նչ է տոնը։

Նախատոնական և տոնական անցուդարձի մեջ երեխաների ակնկալիքների, դրանք ճիշտ ուղղորդելու, երեխային իսկական տոնի զգացողություն նվիրելու մասին է հոգեբան Արմինե Վարդանյանի հետ մեր զրույցը։

Ա․ Վարդանյան – Իսկապես կարևոր թեմա է, և կարևոր է, թե մենք՝ ինքներս, որպես մեծահասակ, ինչպե՞ս ենք մոտենում  այս տոնին՝ Ամանորին։ Բազմիցս խոսել ենք, որ ծնողական մեր մոտեցումները շատ հաճախ ուղղակի լինում են մեխանիկական, սպոնտան, մենք ուղղակի էդպես ենք անում, որովհետև էդպես ենք մտածում, էդպես ենք որոշել կամ գուցե էդպես ենք մեր ծնողներից ստացել կամ գուցե մեզ թվում է, որ դա լավագույնն է։ Շատ հաճախ դրանք ոչ թե գիտակցված մոտեցումներ են, այլ ուղղակի․ դիցուք, գիտենք, որ տունը պետք է տոներից առաջ լավ մաքրել, մենք դա անում ենք, գիտենք, որ պետք է ինչ–որ ուտեստներ պատրաստենք, մենք դա անում ենք, և այո, շատ հաճախ մոռանում ենք, թե այդպիսով ինչ ենք փոխանցում երեխաներին։ Եթե մենք կանգ առնենք մի պահ ու փորձենք ավելի գիտակցված մոտեցումներ ցույց տալ և փորձենք հասկանալ, թե մեր այդ նախատոնական նախապատրաստական գործերը ինչ ազդեցություն են ունենում մեր երեխաների վրա, գուցե կարողանանք ավելի գիտակցված, ավելի մտածված քայլեր անել նախատոնական եռուզեռի մեջ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button