Զարթուցիչ

Ինչպե՞ս էին իշխան ձուկը Հայաստանից տեղափոխում Ռուսաստան. Զարթուցիչ

Դուք եղե՞լ եք Հայաստանի Երկաթուղու պատմության թանգարանում։ Այն գտնվում է մետրոյի՝ Սասունցի Դավիթ կայարանում։ Թանգարանը հիմնադրվել է 2009 թվականին։ Ցուցասրահում ներկայացված է հայկական երկաթուղու պատմությունը՝ սկսած 1896 թվականից։ Թանգարանում դուք կտեսնեք գնացքների մակետներ, հեռախոսներ, տոմսերի դակիչներ, լապտերիկներ, կապի տարբեր միջոցներ և հետաքրքիր այլ ցուցանմուշներ, որոնց մեծ մասը 100 և ավելի տարվա պատմություն ունեն։ Այդ ամենի մասին պատմում է թանգարանի տնօրեն Նիկողայոս Տեր-Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button